ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Թրամփի վարկանիշն ընկել է ընտրություններից հետո

Թրամփի վարկանիշն ընկել է ընտրություններից հետո
12.01.2017 | 12:03

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը նվազել է 2016-ի նոյեմբերին կայացած ընտրություններից հետո՝ հաղորդում է The Independent-ը՝ վկայակոչելով հարցումը, որն անցկացրել է Քվինիփեքսի համալսարանին առընթեր հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը:

Այժմ Թրամփի գործողություններին հավանություն Է տալիս բնակչության 37 տոկոսը: Սա զգալի անկում է նոյեմբերի վերջի 44 տոկոսի համեմատությամբ: Ամերիկացիների մեծամասնությունը (51 տոկոսը) դժգոհ Է ընտրված նախագահից:
Հանրապետականին ավելի ու ավելի հոռետեսորեն են գնահատում նաև արտասահմանում: Եթե նոյեմբերին 59 տոկոսը կարծում էր, թե Թրամփի օրոք ԱՄՆ-ի վիճակը կբարելավվի, այժմ՝ 52 տոկոսը: 34 տոկոսը (41 տոկոսի համեմատությամբ) համոզված է, որ նա Բարաք Օբամայից լավ նախագահ կլինի: Առայժմ Թրամփի վարկանիշն ավելի բարձր է, քան ընտրություններից անմիջապես առաջ՝ այն ժամանակ 34 տոկոս էր:

Դիտվել է՝ 613

Մեկնաբանություններ